Մալխաս Ամոյան․ Առանձնանատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ երկրին, հայ ու եզդի ազգերին

12:17   3 ապրիլի, 2022

Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Մալխաս Ամոյանը շնորհակալություն է հայտնել հաղթանակում ներդրում ունեցած բոլոր մարզիչներին, մերձավորներին։

«Եվրոպայի առաջնության ոսկին նվաճելու համար անցա դժվարին ճանապարհ, այն նվաճելը իմ նպատակներից մեկն էր, շատ սպասված հաղթանակ, որին երկար էի սպասել: Փառք Աստծո, ստացվեց։

Հավաքականի մարզիչների, իմ անձնական մարզիչների, հորեղբայրներիս, ինձ հետ մարզվող ընկերների շնորհիվ կարողացա նվաճել այս տիտղոսը։

Առանձնանատուկ շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցողներին, իմ երկրին, հայ ու եզդի ազգերին, որոնք միշտ քաջալերելով եղել են իմ կողքին։

Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով»,- գրել է Մալխաս Ամոյանը ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշում ընթացող Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը չեմպիոն դարձավ 77 կգ քաշային կարգում, որը օլիմպիական է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։