NEWS.am Sport-ը ներկայացնում է մարզաշխարհի սոցցանցային կյանքի մասին պատմող #SportNetLIFE նախագիծը։
30-րդ թողարկման համար նախագծի հեղինակ Լուսինե Շահբազյանն առանձնացրել է հայկական մարզաշխարհի ներկայացուցիչների նախորդ շաբաթվա ամենահետաքրքիր հրապարակումները, անդրադարձել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 22-ամյա Արսեն Հարությունյանի փառահեղ հաղթանակին եւ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խայտառակ պարտությանը Նորվեգիայի հավաքականի հետ ընկերական խաղում:
Ինչպե՞ս Արսեն Հարությունյանը ջախջախեց թուրք մրցակցին եւ հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ի՞նչ քննադատությունների արժանացավ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աննախադեպ պարտությունից հետո եւ ինչո՞ւ է Թինա Կարապետյանը որոշել գեղասահքի աշխարհի առաջնությունից հետո մնալ Ֆրանսիայում:
Այս եւ այլ հարցերի պատասխանները #SportNetLIFE-ի 30-րդ թողարկամը:
#SportNetLIFE նախագիծը ներկայացնում է հայկական եւ համաշխարհային սպորտի «սոցցանցային» կյանքը՝ post-եր, story-ներ, նոր լուսանկարներ, like-եր, մեկնաբանություններ, «սոցիալական անցուդարձ»։
Նախագծի թողարկումներին հետեւեք ամեն կիրակի NEWS.am Sport-ի Facebook, Instagram, Twitter էջերում, Youtube-ում NEWS.am-ի պաշտոնական ալիքում:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։