«Լիվերպուլը» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

17:23   2 ապրիլի, 2022

Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց «Ուոթֆորդին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով՝ տանելով 10-րդ անընդմեջ հաղթանակը Պրեմիեր լիգայում։

22-րդ րոպեին աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան։ 89-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց  բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոն, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։

«Լիվերպուլը» 72 միավորով բարձրացավ առաջին տեղ։ Չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 1 հանդիպում քիչ է անցկացրել եւ 70 միավորով երկրորդն է։

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Լիվերպուլ» - «Ուոթֆորդ»՝ 2։0 (տեսանյութ)

Դիոգու Ժոտա, 22, Ֆաբինյո, 89, 11մ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։