Խոակին Կապառոսը ներողություն խնդրեց երկրպագուներից

23:26   29 մարտի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Օսլոյում տեղի ունեցած ընկերական խաղում Նորվեգիայի հավաքականից կրած 0։9 հաշվով պարտությունից հետո ներողություն խնդրեց երկրպագուներից։

«Արդյունքն ամեն ինչի մասին խոսում է։ Շատ հեշտ է այսօր վերլուծել այս խաղը։ Մրցակիցը գերազանցում էր Հայաստանի հավաքականին, իր դերը խաղաց նաեւ մեր խաղացողի հեռացումը, ինչը խիստ որոշում էր։ Այդ պահից մեր թիմն արդեն չէր մրցակցում։ Առաջին հերթին, ես որպես գլխավոր պատասխանատուն, պետք է մեր երկրպագուներից ներողություն խնդրեմ։

Չեմ կարծում, որ Էրլինգ Հոլանդի հանդեպ մեր ֆուտբոլիստները շատ կոպիտ էին խաղում, պետք է ուշադիր լինել նման խաղացողների նկատմամբ։ Կարծում եմ՝ 11 մետրանոցի որոշումը չափազանց խիստ էր։ Չի կարելի ասել, որ մենք կոշտ թիմ ենք։ Չէինք մրցակցում, բոլոր մենապայքարներում մրցակիցը հաղթող դուրս եկավ։

Հոլանդի նման խաղացողի հետ պայքարում պետք է կարողանաս թիմային խաղ ցուցադրել ու դրա շնորհիվ չեզոքացնել նման ֆուտբոլիստին»,- նշեց Կապառոսը։

Ընկերական հանդիպում

Նորվեգիա - Հայաստան՝ 9։0 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 24, 90+1, Ջոշուա Քինգ, 29, 11մ, 34, 58, Կրիստիան Տրոստվեդտ, 30,  Մատս Դեհլի, 80, Ալեքսանդր Սյորլոտ, 86, 90+1

Հեռացում՝ Արման Հովհաննիսյան, 17



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։