Նորվեգիա - Հայաստան՝ 5։0 (առաջին խաղակես)

21:47   29 մարտի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Օսլոյում ընկերական հանդիպում է անցկացնում Նորվեգիայի հավաքականի հետ։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմն առաջին խաղակեսից հետո պարտվում է 0։5 հաշվով։

17-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Հայաստանի թիմի պաշտպան Արման Հովհաննիսյանը, որը վերջին հույսի խախտում թույլ տվեց՝ հետեւից անհաջող սահանկում կատարելով Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի դեմ։ 24-րդ րոպեին Հոլանդը բացեց հաշիվը։ 29-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանի խախտումից հետո նշանակված 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց անգլիական «Ուոթֆորդի» հարձակվող Ջոշուա Քինգը։ 30-րդ րոպեին դաշտի տերերի երրորդ գոլը խփեց բելգիական «Գենկի» կիսապաշտպան Կրիստիան Տրոստվեդտը։ 34-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց Ջոշուա Քինգը։ Ավելացված առաջին րոպեին էլ իր երկրորդ գոլը խփեց Հոլանդը։

Ընդմիջում է։

Ընկերական հանդիպում

Նորվեգիա - Հայաստան՝ 5։0 (առաջին խաղակես)

Էրլինգ Հոլանդ, 24, 90+1, Ջոշուա Քինգ, 29, 11մ, 34, Կրիստիան Տրոստվեդտ, 30

Հեռացում՝ Արման Հովհաննիսյան, 17

Նորվեգիա. Անդրե Հանսեն, Մարկուս Պեդերսեն, Անդրեաս Հանկե-Օլսեն, Կրիստոգեր Աեր, Ֆրեդրիկ Բյորկան, Մարտին Էդեգոր, Սանդեր Բերգե, Կրիստիան Տորստվեդտ, Մոհամեդ Էլյունուսի, Ջոշուա Քինգ, Էրլինգ Հոլանդ։

Հայաստան. Դավիթ Յուրչենկո, Արման Հովհաննիսյան, Ստյոպա Մկրտչյան, Վարազդատ Հարոյան, Մոնրո Արարատ, Խորեն Բայրամյան, Էդուարդ Սպերցյան, Սոլոմոն Ուդո, Տիգրան Բարսեղյան, Էրիկ Վարդանյան, Վահան Բիչախչյան։



© 2022 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։