ԵԱ. Մանվել Խնձրցյանը՝ բրոնզե մեդալակիր

20:25   29 մարտի, 2022

Մանվել Խնձրցյանը նվաճեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:

57 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց գերմանացի Նիկլաս Ստեչելի հետ եւ առավելության հասավ 6:2 հաշվով:

Մինչեւ 23 տարեկանների աշխարհի բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել էր որակավորման փուլում՝ 11:6 հաշվով գեղեցիկ հաղթանակ էր տարել մոլդովացի Անատոլի Բուրուիանի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 14:4 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել թուրք Մուհամեդ Կատավուսիի նկատմամբ:

Կիսաեզրափակիչում պարտվել էր 2019 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից մեդալային պայքարում են նաեւ Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ)։

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար Արման Անդրեասյանը կգոտեմարտի 2017 թվականի աշխարհի չեմպիոն, կրկնակի աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Յակոբիշվիլիի հետ:

79 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արման Ավագյանը կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Գամկրելիձեի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։