ԵԱ. Արսեն Հարությունյանը փառահեղ հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ

19:15   29 մարտի, 2022

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Մ23 աշխարհի չեմպիոն Արսեն Հարությունյանը փառահեղ հաղթանակով դուրս եկավ Բուդապեշտում անցկացվող Եվրոպայի առաջնության եզրափակիչ եւ կպայքարի ոսկե մեդալի համար:

61 կգ քաշայինների կիսաեզրափակիչում առաջին մրցափուլում 0:6 պարտվելիս երիտասարդ ըմբիշը 13:8 հաշվով կամային հաղթանակ տարավ 2021 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Լեհաստանի ներկայացուցիչ Էդուարդ Գրիգորեւի նկատմամբ:

Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ տուշեով հաղթել էր մակեդոնացի Բեսիր Ալիլիին: Գոտեմարտը տեւել էր 2 րոպե 19 վայրկյան:

Քիչ անց կիսաեզրափակիչոււմ մրցագորգ դուրս կգա Հրայր Ալիխանյանը, որի մրցակիցը Ռիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, Իտալիայի ներկայացուցիչ Ֆրանկ Չամիզոն է:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.