Հայաստանի հավաքականն Օսլոյում է

23:09   27 մարտի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի հավաքականի հետ:

Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը հանգրվանել է Օսլոյի «Ռեդիսոն Բլու Նիդալեն» հյուրանոցում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Նորվեգիա - Հայաստան խաղը տեղի կունենա մարտի 29-ին Օսլոյի «Ուլևոլ» ստադիոնում եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

Հայաստանի ազգային հավաքականը Նորվեգիա է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ»

Հենրի Ավագյան - «Նորավանք»

Ստանիսլավ Բուչնև- «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա)

Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Արման Հովհաննիսյան - «Փյունիկ»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Հովհաննես Նազարյան - «Արարատ»

Ստյոպա Մկրտչյան - ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ / Հարձակվողներ

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Սոլոմոն Ուդո - «Արարատ-Արմենիա»

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»

Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»

Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ

Էրիկ Վարդանյան - «Ուրարտու»

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Գևորգ Ղազարյան - «Փյունիկ»

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)

Արթուր Միրանյան - «Ուրարտու»



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.