Հայաստանի հավաքականը մեկնեց Նորվեգիա (ֆոտո)

15:43   27 մարտի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Օսլո։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կանցկացնի ընկերական հանդիպում Նորվեգիայի հավաքականի հետ։

Խաղը տեղի կունենա մարտի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Հայաստանի հավաքականը Երեւանում տեղի ունեցած ընկերական խաղում լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի գոլի շնորհիվ 1։0 հաշվով պարտության էր մատնել Չեռնոգորիայի թիմին։

Հայաստանի ազգային հավաքականը Նորվեգիա է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ»

Հենրի Ավագյան - «Նորավանք»

Ստանիսլավ Բուչնև- «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա)

Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Արման Հովհաննիսյան - «Փյունիկ»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Հովհաննես Նազարյան - «Արարատ»

Ստյոպա Մկրտչյան - ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ / Հարձակվողներ

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Սոլոմոն Ուդո - «Արարատ-Արմենիա»

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»

Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»

Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ

Էրիկ Վարդանյան - «Ուրարտու»

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Գևորգ Ղազարյան - «Փյունիկ»

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)

Արթուր Միրանյան - «Ուրարտու»



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։