19:21 25 մարտի, 2022Թինա Կարապետյան - Սիմոն Պրուքս Սենեկալ պարային զույգը 14-րդ տեղից դուրս եկավ գեղասահքի աշխարհի առաջնության եզրափակիչ եւ մարտի 26-ին կմասնակցի ազատ ծրագրին:
Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում ավարտվեց պարային զույգերի կարճ ծրագիրը, որին մասնակցեց 31 զույգ:
Հայաստանը ներկայացնող միակ պարային զույգը կարճ ծրագրում վաստակեց 68. 50 միավոր, որից 38.21 միավորը տեխնիկայի համար, 30.29-ը՝ ստեղծագործության:
Կարճ ծրագրում ամենաբարձր միավորները վաստակեց Ֆրանսիան ներկայացնող Գաբրիելա Պապադակիս- Գիյոմ Սիզերոնը: Նրանք վաստակեցին 92.73 միավոր, ինչն աշխարհի ռեկորդ է: Ֆրանսիան ներկայացնող զույգը գերազանցեց իր իսկ ռեկորդը, որը սահմանել էր Պեկին-2022-ի ձմեռային Օլիմպիական խաղերում: Նախորդ ռեկորդը 90.83 էր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.