17:02 25 մարտի, 2022Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը նվաճել է Նորվեգիայի Համար քաղաքում ընթացող գնդակային հրաձգության (10 մետրից) Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը, հաղորդում է ԿԳՄՍ-ի կայքը:
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի ներկայացուցիչը վազող թիրախ մրցաձևի 10 մ վազող թիրախ, նորմալ վազք՝ 30+30 կրակոց կանանց պայքարում, խոցել է 561 միավոր եւ դարձել չեմպիոն:
Նույն վարժությունում Գյումրիի մարզադպրոցի մարզուհի Արուսյակ Գրիգորյանը, խոցելով 557 միավոր, դարձել է փոխչեմպիոն։
Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնությունը կավարտվի մարտի 29-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.