16:54 25 մարտի, 2022Թինա Կարապետյան - Սիմոն Պրուքս Սենեկալ պարային զույգը հաղթահարեց գեղասահքի աշխարհի առաջնության որակավորման փուլը եւ մարտի 26-ին կմասնակցի ազատ ծրագրին:
Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ընթացող առաջնությունում մեկնարկել է պարային զույգերի կարճ ծրագիրը, որին մասնակցում է 31 զույգ:
Հայաստանը ներկակացնող միակ պարային զույգն ավարտեց ելույթը կարճ ծրագրում: Մրցավարները նրանց գնահատեցին 68. 50 միավոր, որից 38.21 միավորը տեխնիկայի համար, 30.29-ը՝ ստեղծագործության:
Ազատ ծրագրին մասնակցելու իրավունք կնվաճի 31 մասնակցից 20-ը:
Այս պահին որակավորման փուլը հաղթահարել է մասնակցած 16 զույգերից 5-ը: Ամենաբարձր միավորները այս պահին դեռեւս Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալինն է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.