Պրեմիեր լիգա․ Ամսվա լավագույն խաղացողի եւ մարզիչի հավակնորդները

17:08   24 մարտի, 2022

Անգլիական Պրեմիեր լիգան հրապարակել է մարտի լավագույն խաղացողի եւ մարզիչի թեկնածուներին։

Լավագույն խաղացողի մրցանակին հավակնում են Մեթի Քեշը («Աստոն Վիլա»), Տրեւո Չալոբան («Չելսի»), Կայ Հավերցը («Չելսի»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Դեյան Կուլուշեւսկին («Տոտենհեմ»), Էնդրյու Ռոբերտսոնը («Լիվերպուլ»), Բուկայո Սական («Արսենալ») եւ Այվան Թոունին («Բրենթֆորդ»)։

Լավագույն մարզիչի մրցանակին հավակնում են Միկել Արտետան  («Արսենալ»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Անտոնիո Կոնտեն («Տոտենհեմ»), Բրենդան Ռոջերսը («Լեսթեր Սիթի») եւ Թոմաս Տուխելը («Չելսի»)։

Այս ամիս «Արսենալը», «Լեսթերն» ու «Տոտենհեմը» 3-ական հաղթական են տարել, կրել 1-ական պարտություն։ «Լիվերպուլն» ու «Չելսին» 3-ական հաղթանակ են տարել։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։