Հայաստանի ձյուդոիստներն Աթենքում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկությանը

14:27   24 մարտի, 2022

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը մարզիչ Դավիթ Խաչատրյանի ղեկավարությամբ մարտի 24-ին Վրաստանի Գորի քաղաքից կմեկնի Աթենք:

Մարտին Բադալյանը (60 կգ), Դավիթ Աբրահամյանը, Ստյոպա Դարբինյանը (երկուսն էլ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը և Անդրեաս Հարությունյանը (երկուսն էլ՝ 73 կգ) մարտի 26-ից կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկությունը, հաղորդում է ԿԳՄՍ-ի կայքը:

Գավաթի խաղարկության ավարտից հետո ձյուդոիստներն Աթենքում կմասնակցեն եռօրյա մարզական ճամբարի:

Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ Գորիում անցկացնում էր ուսումնամարզական հավաք։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.