Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը, Սելարայանը նույնպես չի ժամանի

15:14   21 մարտի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով Չեռնոգորիայի եւ Նորվեգիայի դեմ ընկերական հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա ամերիկյան «Կոլամբուսի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը եւ բելգիական «Բրյուգեի» հարձակվող Սարգիս Ադամյանը։ Կիպրոսի «Անորտոսիսի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով եւ նույնպես չի օգնի իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմին։

Խորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը Երևան կժամանեն մարտի 21-ին, Վարազդատ Հարոյանը, Անդրե Կալիսիրը՝ մարտի 22-ին։

Հավաքականն առաջին մարզումը կանցկացնի մարտի 21-ին, ժամը 18:00-ին հետեւյալ կազմով․

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ»

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Հենրի Ավագյան - «Նորավանք»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Արման Հովհաննիսյան - «Փյունիկ»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ «Նոա»

Ստյոպա Մկրտչյան - ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ / հարձակվողներ

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Սոլոմոն Ուդո - «Արարատ-Արմենիա»

Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»

Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»

Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ

Էրիկ Վարդանյան - «Ուրարտու»

Գևորգ Ղազարյան - «Փյունիկ»

Մարտի 24-ին Հայաստանի հավաքականը Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի թիմի հետ, մարտի 29-ին Օսլոյում ընկերական խաղում կմրցի Նորվեգիայի հավաքականի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։