Հայաստանի Մ-21 հավաքականը պատրաստվում է սերբերի դեմ խաղին

11:27   21 մարտի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում` պատրաստվելով  2023թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի Սերբիայի հավաքականի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 29-ին սերբական Բաչկա Տոպոլա քաղաքում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել էր 22 ֆուտբոլիստների։  Հավաքին դեռ չի միացել միայն Երջանիկ Ղուբասարյանը։ Նա Երևան կժամանի մարտի 22-ին:

Դարպասապահներ

Սերգեյ Միքայելյան - «Փյունիկ»

Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ

Լյովա Կարապետյան – «Շիրակ»

Պաշտպաններ

Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ

Արտյոմ Գյուրջյան – ԲԿՄԱ

Արսեն Գալստյան – ԲԿՄԱ

Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ

Արման Ղազարյան - «Ուրարտու»

Երջանիկ Ղուբասարյան - «Հանզա Լյունեբուրգեր» (Գերմանիա) 

Անտոնի Կազարյան - «Պոնֆեռադինա Բ» (Իսպանիա)

Սերգեյ Կոչկանյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Կիսապաշտպաններ

Արամ Խամոյան – ԲԿՄԱ

Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ

Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»

Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»

Կարեն Նալբանդյան - «Նորավանք»

Դարոն Իսկենդերյան - «Լաս Վեգաս Լայթս» (ԱՄՆ)

Հարձակվողներ

Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»

Մարտին Գրիգորյան - ԲԿՄԱ

Գրենիկ Պետրոսյան - ԲԿՄԱ

Գևորգ Տարախչյան - «Նոա»

Արմեն Հովհաննիսյան - «Զիմբրու» (Մոլդովա)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։