01:52 21 մարտի, 2022Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Բարսելոնային» եւ պարտություն կրեց 0։4 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։ Աչքի ընկան նաեւ ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն եւ իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։
«Ռեալը» (29 խաղ) 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Սեւիլիայից» (29 խաղ)։ «Բարսելոնան» (28 խաղ) երրորդն է՝ 54 միավոր։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող «Աթլետիկոն» (29 խաղ)։
Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր
«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 0։4 (տեսանյութ)
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 29, 51, Ռոնալդ Արաուխո, 38, Ֆերան Տորես, 47
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.