17:13 20 մարտի, 2022Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլային մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակիչում նվաճեց հաղթողի կոչումը։ Հայաստանի առաջատար մարմնամարզիկը վաստակեց 14.983 միավոր։
Աշխարհի գավաթի հերթական փուլային մրցաշարում 4 մարմնամարզիկով ներկայացած Հայաստանի թիմը եւս երկու մեդալ նվաճել էր նախորդ օրը. Վահագն Դավթյանն օղակների վարժության ոսկե մեդալակիր, Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափեր վարժության արծաթե մեդալակիր։
Արթուր Դավթյանը կմասնակցի նաեւ ազատ վարժության եւ պտտաձողի վարժությունների եզրափակիչներին։
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.