19:06 19 մարտի, 2022Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարում Հայաստանի թիմը նվաճեց առաջին երկու մեդալները։
Օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը նվաճեց հաղթողի կոչումը, նժույգ թափերի վարժության եզրափակիչում Հարություն Մերդինյանը դարձավ արծաթե մեդալակիր։
Վահագն Դավթյանը եզրափակիչում վաստակեց 14.800 միավոր, Հարություն Մերդինյանի միավորը 14.533 է։
Աշխարհի գավաթի հերթական փուլային մրցաշարում 4 մարմնամարզիկով ներկայացած Հայաստանի թիմը մասնակից ունի նաեւ հենացատկի, ազատ վարժության եւ պտտաձողի վարժությունների եզրափակիչներում, որտեղ մասնակցելու է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը։
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.