Եվրոպայի լիգա․ 1/4 եզրափակիչի բոլոր մասնակիցները

02:41   18 մարտի, 2022

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները։

Գերմանական «ՌԲ Լայպցիգն» առանց պայքարի դուրս եկավ քառորդ եզրափակիչ, քանի որ Մոսկվայի «Սպարտակը» Ռուսաստանի բոլոր ֆուտբոլային թիմերի նման հեռացվել է միջազգային մրցումներից Ուկրաինայում ռուսական զորքերի գործողությունների պատճառով։

Քառորդ եզրափակիչում են նաեւ կատալոնական «Բարսելոնան», իտալական «Ատալանտան», շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը», պորտուգալական «Բրագան», անգլիական «Վեստ Հեմը», ֆրանսիական «Լիոնը», գերմանական «Այնտրախտը»։

Վիճակահանությունը տեղի կունենա մարտի 18-ին։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1։2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։0)

«Բայեր» (Գերմանիա) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 0։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2։3)

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 2։1 (տեսանյութ),  (առաջին խաղ՝ 0։3)

«Մոնակո» (Ֆրանսիայի առաջնություն) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 1։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։2)

«Վեստ Հեմ» (Անգլիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 2:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։1)

«Լիոն» (Ֆրանսիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 1:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։0)

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Բետիս» (Իսպանիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 2։1)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։