Կառլեն Մկրտչյանն ավարտեց կարիերան

19:42   17 մարտի, 2022

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 33-ամյա Կառլեն Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնել է կարիերան ավարտելու մասին։

«Սիրելի՜ ընկերներ և երկրպագուներ, ցանկանում եմ տեղեկացել, որ ստացած վնասվածքների արդյունքում դադարեցնում եմ իմ ֆուտբոլային կարիերան: Ցանկանում եմ նշել, որ ինձ համար միշտ հաճելի է եղել խաղալ մեր ազգային հավաքականում, որի համար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այն մարզիչներին, ում շնորհիվ ես կայացել եմ որպես ֆուտբոլիստ. Հանձինս՝ Գրիշա Աբրահամյանի, Արմեն Գյուլբուդաղյանցի և Վարդան Մինասյանի։

Ինչպես նաև շնորհակալ եմ իմ խաղընկերներին եւ բոլոր երկրպագուներին, ովքեր աջակցել են ինձ և մեր հավաքականին։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Ֆուտբոլի Ֆեդերացիային՝ մշտապես իմ կողքին լինելու եւ աջակցելու համար։

Հարգանքներով՝ Կառլեն Մկրտչյան»։

Նրա վերջին ակումբը Երեւանի «Փյունիկն» էր։ Կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ Դոնեցկի «Մետալուրգում», Մախաչկալայի «Անժիում», Կոստանայի «Տոբոլում»։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.