«Փյունիկն» ավելացված ժամանակում խուսափեց պարտությունից

16:05   16 մարտի, 2022

Հայաստանի առաջնության 23-րդ տուրում Երեւանի «Փյունիկը» Չարենցավանում հյուրընկալվեց «Վանին» եւ միայն ավելացված ժամանակում խուսափեց պարտությունից՝ 1։1։

Խաղի հաշիվը 69-րդ րոպեին բացեց «Վանի» 20-ամյա կոտդիվուարցի պաշտպան Գաբան։

58-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Փյունիկի» կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն։

Հյուրերին պարտությունից փրկեց 33-ամյա պորտուգալացի պաշտպան Ուգո Ֆիրմինոն, որն աչքի ընկավ ավելացված չորրորդ րոպեին։

21 խաղից հետո «Փյունիկը» 48 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Արարատ-Արմենիայից» հետ է 5 միավոր։ «Վանը» (20 խաղ) 7-րդն է՝ 13 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 23-րդ տուր

«Վան» - «Փյունիկ»՝ 1։1

Գաբա, 69 - Ուգո Ֆիրմինո, 90+4

Հեռացում՝ Սերժ Դեբլե («Փյունիկ»), 58, երկրորդ դեղին քարտ

ԲԿՄԱ - «Ուրարտու»՝ 1։1 (առաջին խաղակես)

Մարտի 14

«Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 0։3

Խոնատան Դուարտե, 42, Մաիլսոն Լիմա, 58, Զաքարիա Սանոգո, 75

Մարտի 15

«Նորավանք» - «Արարատ»՝ 0:1

Ռուդիկ Մկրտչյան, 33



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։