«Մերսեդեսը» տուգանվել է Շումախերի սխալի համար

12:55   13 հոկտեմբերի, 2012

Ֆորմուլա-1-ի Կորեայի Մեծ մրցանակի խաղարկության առաջին որակավորման ժամանակ Միխայել Շումախերի թույլ տված սխալի համար «Մերսեդեսը» տուգանվել է 10 հազար եվրո:

Շումախերը պիտ-կանգառից դուրս գալուց խանգարել է «Մաքլարենի» արշավորդ Լյուիս Հեմիլթոնին, որը ստիպված է եղել վտանգավոր մանեւրի դիմել:

«Մերսեդեսը» տուգանքը կվճարի Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիային, հաղորդում է GPUpdate-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։