Մեսին ու Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ չհասան ՉԼ-ի քառորդ եզրափակիչ

10:52   16 մարտի, 2022

34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դուրս չեկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

Ֆրանսիական ՊՍԺ-ն Մեսիի հետ 1/8 եզրափակիչում չհաղթահարեց Մադրիդի «Ռեալի» (1:0, 1:3), «Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի հետ՝ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» արգելքը (1:1, 0:1)։

Անցած մրցաշրջանում Մեսին «Բարսելոնայի» հետ 1/8 եզրափակիչում պարտվել էր ՊՍԺ-ին, Ռոնալդուն «Յուվենտուսի» հետ՝ պորտուգալական «Պորտուին»։

Դրանից առաջ նրանք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ չէին հասել 2004-2005 թվականների մրցաշրջանում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։