ՉԼ․ Ռոնալդուն 2011-ից հետո առաջին անգամ ոչ մի հարված չի կատարել դարպասին

09:40   16 մարտի, 2022

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Աթլետիկո» հանդիպումը չափազանց անհաջող է ստացվել անգլիական ակումբի 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար։

Նա Չեմպիոնների լիգայում երրորդ անգամ խաղադաշտից հեռացել է դարպասին ոչ մի հարված չկատարած։ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է նվազագույն հաշվով։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի։

Նախորդ անգամ Ռոնալդուն Չեմպիոինների լիգայում առանց հարվածի հեռացել էր խաղադաշտից 2011 թվականին, երբ «Ռեալը» խաղացել է «Բարսելոնայի» հետ եւ 2003-ին, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցել է հունական «Պանատինաիկոսի» հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Սիթիի» հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։