01:59 16 մարտի, 2022Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» ու պորտուգալական «Բենֆիկան» դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։
1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Աթլետիկոն» «Օլդ Տրաֆորդում» մրցեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։
41-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի փոխանցումից հետո աչքի ընկավ բրազիլացի պաշտպան Ռենան Լոդին։
Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։
Օրվա մյուս խաղում հոլանդական «Այաքսն» Ամստերդամում հյուրընկալեց պորտուգալական «Բենֆիկային» եւ նույնպես պարտություն կրեց նվազագույն հաշվով։
77-րդ րոպեին հյուրերից գոլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը։
Առաջին խաղում «Բենֆիկան» ու «Այաքսը» խաղացել էին ոչ ոքի՝ 2։2։
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 0։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։1)
Ռենան Լոդի, 41
«Այաքս» (Նիդեռլանդներ) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 0։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2։2)
Դարվին Նունյես, 77
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.