16:19 14 մարտի, 2022Սլավիկ Հայրապետյանը չի մասնակցի մարտի 21-27-ը Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում անցկացվելիք գեղասահքի աշխարհի առաջնությանը: Այս մասին գեղասահորդը հայտնել է Ինստագրամում:
Հայաստանը ներկայացուցիչ կունենա միայն պարային զույգերի մրցաշարում, որտեղ հանդես կգան Պեկին-2022-ի ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյան - Սիմոն Պրուքս Սենեկալ պարային զույգը:
Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա նաեւ կանանց մենասահքում: Հայաստանի միակ մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանն այլեւս հանդես չի գալիս մենասահքում: Գեղասահորդուհին այդ մասին հայտարարել էր փետրվարին՝ ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում: Նա տեղափոխվել է պարեր սառույցի վրա:
Ինչ վերաբերում է Սլավիկ Հայրապետյանը մասնակցությանը, դեռ որեւէ պաշտոնական հայտարարություն չկա: Գեղասահքի աշխարհի առաջնության պաշտոնական կայքում հայտացուցակներից արդեն հեռացված է Սլավիկ Հայրապետյանի անունը:
Հիշեցնենք, որ Սլավիկ Հայրապետյանը չմասնակցեց նաեւ նախորդ տարվա աշխարհի առաջնությանը, որը տեղի ունեցավ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Գեղասահորդի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.