Կարատեի Հայաստանի չեմպիոնները

13:20   12 մարտի, 2022

Անցկացվել է կարատեի  Հայաստանի  մեծահասակների 34-րդ առաջնությունը, որը շուրջ 110 մասնակից է ունեցել Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Աղջիկների թիմային կատա մրցաձևում ոսկե մեդալները նվաճել են Ալիսա Ասոյանը, Հասմիկ Ղազարյանը և Մարիամ Մուսայելյանը: Աղջիկների անհատական կատայում Հայաստանի չեմպիոն է հռչակվել Ալիսա Ասոյանը, իսկ տղաների անհատականում՝ Միխայիլ Մխիթարյանը:

Տղաների անհատական կումիտեում ոսկե մեդալները նվաճել են Հովհաննես Կարապետյանը (-60 կգ քաշային կարգ), Սուրեն Հարությունյանը (-67 կգ), Դավիթ Մակյանը (-75 կգ), Եղիշե Ալեքսանյանը (-84 կգ) և Մարտին Մուրադյանը (+84 կգ):

Աղջիկների անհատական կումիտեում Հայաստանի չեմպիոն են դարձել Ալիսա Ասոյանը, Ելենա Գասպարյանը (-50 կգ), Անուշ Մարուքյանը (-61 կգ) և Անիտա Մակյանը (-68 կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։