22:09 11 մարտի, 2022Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկաղվող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մրցումային առաջին օրը պայքարի դուրս եկած Հայաստանի բոլոր ներկայացուցիչները պայքարելու են մեդալների համար, որոնցից երկուսը՝ ոսկե մեդալի:
Մարտի 11-ին ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից մրցագորգ դուրս եկան Էդիկ Հարությունյանը(57 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը(70 կգ) եւ Մուշեղ Մկրտչյանը (79կգ):
Հրաչյա Մարգարյանն ու Նարեկ Հարությունյանն եզրափակիչում են եւ պայքարելու են չեմպիոնի կոչման համար:
65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ հաղթել էր Շվեցարիայի ներկայացուցիչ Դոմինիկ Լարիցին (10:2), քառորդ եզրափակիչում ոչ մի հնարավորություն չի տվել գերմանացի Լեոն Գերշտենբերգերին նկատմամբ(11:1), իսկ կիսազերափակիչում 4:2 հաշվով առավելության է հասել Բելգիայի ներկայացուցիչ Այուբ Մուսաեւի նկատմամբ: Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչի մրցակիցը կլինի Ադրբեւանի ներկայացուցիչ Զիրադին Բայրամովը:
70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը եւս կպայքարի ոսկե մեդալի համար: Քառորդ եզրա.փակիչից պայքարը սկսած Հայաստանի ներկայացուցիչը մեկնարկային գոտեմարտում 8:6 հաշվով հաղթել է մակեդոնացի Ֆաթի Վեյսելին, կիսաեզրափակիչում 6:2 հաշվով առավելության հասել բուլղարացի Իվան Ստոյանովի նկատմամբ: Ոսկե մեդալի համար պայքարում Նարեկ Հարությունյանը կգոտեմարտի Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Էլբակիձեի հետ:
Մեդալային պայքարում է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Մուշեղ Մկրտչյանը: 79 կգ քաշային հայ ըմբիշը պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ է տարել լեհ Պատրիկ Չյուրժինսկիի նկատմամb (10:5): Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը պարտվել է հունացի Գերոգիոս Կուգիումցիդիսին (7:10) եւ կպայքարի բրնոզե մեդալի համար:
Առաջին մրցումային օրվա Հայաստանի վերջին ներկայացուցիչ 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը բրոնզ մեդալի համար սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացել: Հարությունյանը որակավորման փուլում 4:9 հաշվով պարտվել էր վրացի Գիորգի Վիվիաշվիլիին, որը հասել է եզրափակիչ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.