ՉԼ․ «Ռեալը» պայքարից դուրս թողեց ՊՍԺ-ին, «Մանչեսթեր Սիթին»՝ «Սպորտինգին» (տեսանյութ)

01:53   10 մարտի, 2022

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու Իսպանիայի առաջնության առաջատար Մադրիդի «Ռեալը» դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունեց պորտուգալական «Սպորտինգին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0։0։

Առաջին խաղում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության էր հասել 5։0 հաշվով։

Օրվա մյուս խաղում Իսպանիայի առաջնության առաջատար «Ռեալը» տանը մրցեց Ֆրանսիայի առաջնության առաջատար ՊՍԺ-ի հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Առաջին խաղակեսում նվազագույն հաշվով հաղթեց փարիզյան թիմը։

39-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Նեյմարի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը գոլի հեղինակ էր դարձել նաեւ առաջին խաղում։

Սակայն երկրորդ խաղակեսում Արքայական թիմի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման 17 րոպեում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Փարիզում 1։0 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ն։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 0։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 5։0)

«Ռեալ» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 3։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։1)

Քարիմ Բենզեմա, 61, 76, 78 - Կիլիան Մբապե, 39



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.