Կապառոսը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը

18:38   9 մարտի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Չեռնոգորիայի ու Նորվեգիայի թիմերի հետ ընկերական խաղերին։ Մարտի 24-ին Երևանում Հայաստանի թիմը կընդունի Չեռնոգորիային, իսկ Նորվեգիայի հետ կմրցի մարտի 29-ին Օսլոյում։

Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Ստյոպա Մկրտչյանը և Արթուր Սերոբյանը,  «Փյունիկը» ներկայացնող Հովհաննես Հարությունյանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ 

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ»

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Հենրի Ավագյան - «Նորավանք»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա)

Անդրե Կալիսիր- «Սիլկեբորգ» (Դանիա)

Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)

Ժիրայր Մարգարյան - «Վերես» (Ուկրաինա)

Արման Հովհաննիսյան - «Փյունիկ»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Սոլոմոն Ուդո - «Արարատ-Արմենիա»

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»

Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»

Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ

Էրիկ Վարդանյան - «Ուրարտու»

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Գևորգ Ղազարյան - «Փյունիկ»

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Լուկաս Սելարայան - «Կոլամբուս Քրյու» (ԱՄՆ)

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)

Սարգիս Ադամյան - «Բրյուգե» (Բելգիա) 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.