Հարի Քեյն․ Անտոնիո Կոնտեն ֆանտաստիկ մարզիչ է

12:19   9 մարտի, 2022

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը դրվատանքով է խոսել թիմի իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի մասին։

«Կոնտեն ֆանտաստիկ մարզիչ է։ Ես զգում եմ, որ գտնվում եմ գերազանց միջավյարում։ Անտոնիոն օգնեց ինձ ավելի շատ դրսեւորվել եւ բացահայտել իմ ներուժը։ Ես միշտ ձգտում եմ ավելի լավը դառնալ։ Ես գերազանց մարզավիճակում եմ։ Մենք տրամադրված ենք եւ ցանկանում ենք նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր»,- Հարի Քեյնի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Կոնտեն «Տոտենհեմը» գլխավորել է 2021թ․ նոյեմբերին։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 26 խաղից հետո լոնդոնյան թիմը 45 միավորով 7-րդ տեղում է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.