Քեյնն առաջ անցավ Անրիից ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուների ցուցակում

10:52   8 մարտի, 2022

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը Անգլիայի առաջնության 28-րդ տուրի խաղում (5։0) «Էվերտոնին» խփած 2 գոլի շնորհիվ Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում առաջ անցավ «Արսենալի» նախկին հարձակվող, ֆրանսիացի Թիերի Անրիից՝ բարձրանալով 6-րդ տեղ։ Քեյնը խփել է 176 գոլ, Անրին՝ 175 գոլ։

Արդեն առաջիկա խաղերում Քեյնը կարող է գերազանցել 4-րդ եւ 5-րդ տեղերում գտնվող արգենտինացի Սերխիո Ագուերոյին եւ անգլիացի Ֆրենկ Լեմպարդին, որոնք Պրեմիեր լիգայում խփել են 177-ական գոլ։

 Լավագույն ռմբարկուն անգլիացի Ալան Շիրերն է՝ 260 գոլ։ Երկրորդ տեղում է անգլիացի Ուեյն Ռունին է (208 գոլ), երրորդ տեղում՝ անգլիացի Էնդի Քոուլը (187 գոլ)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։