«Ռեալը» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

01:54   6 մարտի, 2022

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Ռեալ Սոսիեդադին» եւ վստահ հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդու Կամավինգան, խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդիչը, ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման եւ իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն։

Հանդիպման մեկնարկից առաջ թիմերը աջակցություն են հայտնել Ուկրաինային, որտեղ շարունակվում է Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումը։

«Ռեալը» 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Սեւիլիայից»։ «Ռեալ Սոսիեդադը» 6-րդն է՝ 44 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ռեալ» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 4։1 (տեսանյութ)

Էդուարդու Կամավինգա, 40, Լուկա Մոդրիչ, 43, Քարիմ Բենզեմա, 76, 11մ, Մարկո Ասենսիո, 79 - Միկել Օյարսաբալ, 10, 11մ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։