Վարդան Մինասյան. Այս խաղը մեր այս տարվա լավագույնն էր

23:40   12 հոկտեմբերի, 2012

«Դժվար է խաղից հետո խոսել: Ինձ թվում է, որ այս խաղը մեր այս տարվա լավագույն հանդիպումն էր: Մենք երկրորդ խաղակեսում ավելի լավ սկսեցինք խաղալ: Ես եւ տղաները գոհ ենք մեր այս խաղից:

Այն փոփոխությունները, որ արեցինք արդարացված էին: Մանուչարյանն էլ ճիշտ ժամանակին մտավ խաղադաշտ: Մի մոռացեք սա Իտալիան է: Վերջերս Դել Բոսկեն արտահայտվել էր Իտալիայի մասին, թե Իտալիան տակտիկապես իրենց հաղթեց: Իմ առաջին տպավորությունն է, որ լավ ենք խաղացել: Միայն խաղի վերջում գիտակցություն եկավ, որ պարտվեցինք:
Կան խաղացողներ, ովքեր սխալվեցին: Բայց ես գնահատում եմ թիմային խաղը: Գոլերը բաց թողեցինք պաշտպանության պատճառով:

Խաղից առաջ վստահ չէի միայն ձախ պաշպտանի դիրքի համար: Առանձին ֆուտբոլիստների չեմ նշի:

Խաղի ընթացքն այնպես էր, որ երկու թիմերն էլ կարող էին հաղթել, բայց հաղթեց Իտալիան, որը կարգով ավելի բարձր էր: Տղաներն անկաշկանդ էին խաղում: Սա ապագայի թիմ է: Պետք չէ շտապել, որպեսզի չընկնենք»,- ասաց Վարդան Մինասյանը:

Հիշեցնենք, որ աշխարհհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 1։3 հաշվով պարտվեց իտալացիներին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.