«Բավարիան» Մյուլերի ինքնագոլի պատճառով բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

20:29   5 մարտի, 2022

Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» ընդունեց Լեւերկուզենի «Բայերին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ 18-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց մյունխենյան թիմի գերմանացի պաշտպան Նիկլաս Զյուլեն։ 36-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։

«Բավարիան» 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավորով առաջ է երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Բայերը» երրորդն է՝ 45 միավոր։

Նույն հաշվով ավարտվեց նաեւ «ՌԲ Լայպցիգ» - «Ֆրայբուրգ» հանդիպումը։ Երկու թիմերն էլ ունեն 41-ական միավոր եւ չորրորդ, 5-րդ տեղերում են։

Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բավարիա» - «Բայեր»՝ 1։1 (տեսանյութ)

Նիկլաս Զյուլե, 18 - Թոմաս Մյուլեր, 36, ինքնագոլ

«ՌԲ Լայպցիգ» - «Ֆրայբուրգ»՝ 1։1 (տեսանյութ)

Անխելինյո, 90 - Էրմեդին Դեմիրովիչ, 38



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։