19:45 5 մարտի, 2022Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարում Հայաստանի հավաքականից ոսկե մեդալ նվաճեց նաեւ Արթուր Դավթյանը։ Նա անգերազանցելի էր հենացատկի եզրափակիչում։
Նախորդ օրը օղակների վարժության եզրափակիչում հաղթողի կոչումը նվաճել էր Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը դարձել էր արծաթե մեդալակիր։
Հարություն Մերդինյանը բրոնզե մեդալ էր նվաճել նժույգ թափերի եզրափակիչում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.