«Համբուրգն» ու «Ֆրայբուրգը» կիսաեզրափակիչում են (տեսանյութ)

03:01   3 մարտի, 2022

Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Համբուրգը» հետխաղային 11 մետրանոցներով պարտության մատնեց «Կառլսրուեին»։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 2։2։

«Ֆրայբուրգը» պայքարից դուրս թողեց «Բոխումին»՝ լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին խփելով հաղթական գոլը՝ 2։1։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 1։1 հաշվով։

Գերմանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Համբուրգ» - «Կառլսրուե»՝ 2։2, (հիմնական ժամանակ՝ 2։2) 11մ՝ 3։2 (տեսանյութ)

Ռոբերտ Գլատցել, 52, 90+1 - Ֆիլիպ Հայզե, 40, Ֆիլիպ Հոֆման, 50

Չիրացրած 11մ՝ Սոնի Կիտել («Համբուրգ»), 72

Հեռացում՝ Կրիստոֆ Կոբալդ («Կառլսրուե»), 71, երկրորդ դեղին քարտ

«Բոխում» - «Ֆրայբուրգ»՝ 1։2 (հիմնական ժամանակ՝ 1։1), (տեսանյութ)

Սեբաստիան Պոլտեր, 64 - Նիլս Պետերսեն, 51, Ռոլանդ Շալաի, 120



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։