13:06 2 մարտի, 2022Բիաթլոնիստների միջազգային միությունը (IBU) Ռուսաստանի եւ Բելառուսի բիաթլոնիստներին հեռացրել է բոլոր միջազգային մրցումներից, հաղորդում է կազմակերպության կայքը։
Որոշման պատճառը Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողություններն են։ Միջազգային օլիմպիական կոմիտեն բոլոր մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաներին, կազմակերպություններին, մրցումների կազմակերպիչներին առաջարկել է զրկել Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներին միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից։
Մարտի 17-ից հետո IBU-ն կքննարկի Ռուսաստանի եւ Բելառուսի ֆեդերացիաները կազմակերպությունից հեռացնելու հարցը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.