12:28 1 մարտի, 2022Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան (FIVB) Ռուսաստանին զրկեց վոլեյբոլի տղամարդկանց աշխարհի առաջնությունից, որը պետք է անցկացվեր օգոստոսի 26-ից սեպտեմբերի 11-ը Ռուսաստանի 10 քաղաքներում։
«FIVB-ը կփնտրի այլընտրանքային ընդունող երկիր, որպեսզի վոլեյբոլի ընտանիքի անդամները, ազգային ֆեդերացիաները, մարզիկները, պաշտոնյաները եւ երկրպագուները, լինեն անվտանգ եւ հպարտանան, որ մասնակցում են սպորտի ուրախ եւ խաղաղ տոնի»,- նշվում է միջազգային ֆեդերացիայի պաշտոնական հաղորդագրությունում։
Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողությունների պատճառով չեղարկվել կամ տեղափոխվել են Ռուսաստանում նախատեսված բոլոր մրցաշարերը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.