ՄՕԿ-ը Պուտինին զրկել է օլիմպիական շքանշանից, ԹՀՖ-ն՝ պատվավոր սեւ գոտի 9-րդ դանից

19:09   28 փետրվարի, 2022

Միջազգային օլիմպիական կոմիտեի Գործադիր կոմիտեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոյին եւ նախագայի աշխատակազմի ղեկավարի տեղական Դմիտրի Կոզակին զրկել է օլիմպիական շքաննշաններից, հաղորդում է կազմակերպության կայքը։

Պատճառը Պեկինի ձմեռային Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի ընթացքում գործող օլիմպիական զինադադրի խախտումն է։ Ռուսական զինուժը շարունակում է ռազմական գործողությունները Ուկրաինայում։

Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան էլ Վլադիմիր Պուտինին զրկել է պատվավոր սեւ գոտի 9-րդ դանից, որը շնորհել էր նրան 2013թ. նոյեմբերին։

Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան եւ Թաեքվոնդոյի եվրոպական միությունը արգելել են Ռուսաստանի եւ Բելառուսի դրոշներն ու հիմները միջազգային մրցումներում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։