01:55 27 փետրվարի, 2022Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» Մադրիդում մրցեց Վիգոյի «Սելտայի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։
Երկու գոլ խփեց բրազիլացի պաշտպան Ռենան Լոդին։
«Աթլետիկոն» 45 միավորով բարձրացավ չորրորդ տեղ եւ 3 միավորով առաջ է 5-րդ տեղ նահանջած «Բարսելոնայից», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։ «Սելտան» 10-րդն է՝ 32 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր
«Աթլետիկո» - «Սելտա»՝ 2։0 (տեսանյութ)
Ռենան Լոդի, 36, 60
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.