19:56 25 փետրվարի, 2022Ռուսաստանը Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու պատճառով զրկվեց Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի առաջնության Ռուսաստանի Մեծ մրցանակից եւ շախմատի Օլիմպիադայից։
Ֆորմուլա-1-ի հայտարարությունում նշվում է, որ «բաժնետերերի եւ Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի հետ քննարկել են ստեղծ իրավիճակը եւ ընթացիկ հանգամանքներում անհնար համարել Ռուսաստանում Մեծ մրցանակի անցկացումը»։
Շախմատի միջազգահին ֆեդերացիայի Խորհուրդը շախմատային աշխարհի ներկայացուցիչների եւ ազգային ֆեդերացիաների պահանջով որոշել է չեղարկել Օլիմպիադայի անցկացումը Մոսկվայում։ Այն նախատեսված էր հուլիս-օգոստոսին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.