15:30 25 փետրվարի, 2022Ռուսաստանցի Արման Ծառուկյանը խառը մենամարտերի UFC Fight Night 202 մրցաշարի առաջիկա մենամարտում իսպանացի Խոել Ալվարեսին հաղթելու դեպքում, մտադիր է այս տարի եւս 2-3 մենամարտ անցկացնել եւ արդեն հաջորդ տարի մենամարտել տիտղոսի համար։
UFC թեթեւ քաշային կարգում 13-րդ համարը կմենամարտի իսպանացի Խոել Ալվարեսի հետ։
«Ցանկանում եմ հաղթել առաջիկա մենամարտում։ Կարծում էի, որ UFC-ն ինձ կառաջարկի առաջատար տասնյակից մարտիկի, սակայն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Իմ մրցակիցը թոփ-15-ից է։ Եթե հաղթեմ նրան, վստահ եմ՝ արդեն պետք է մենամարտեմ առաջատարներից մեկի հետ։
Ես կգերիշխեմ Ալվարեսի նկատմամբ եւ խեղդող հնարքով կհաղթեմ երկրորդ ռաունդում»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է fighttime.ru-ն։
Ծառուկյանի եւ Ալվարեսի մենամարտը տեղի կունենա փետրվարի 26-ին Լաս Վեգասում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.