ԵԼ․ «Ատալանտան», «Սեւիլիան», «Պորտուն» եւ «ՌԲ Լայպցիգը» 1/8 եզրափակիչում են (տեսանյութ)

23:47   24 փետրվարի, 2022

Իտալական «Ատալանտան», իսպանական «Սեւիլիան», պորտուգալական «Պորտուն» եւ գերմանական «ՌԲ Լայպցիգը» դուրս եկան Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ։

1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Ատալանտան» 3։0 հաշվով հաղթեց հունական «Օլիմպիակոսին», «ՌԲ Լայպցիգն» ուժեղ էր «Ռեալ Սոսիեդադից», պորտուգալական «Պորտուն»՝ իտալական «Լացիոյից»։ «Սեւիլիան» պատասխան խաղում պարտվեց Զագրեբի «Դինամոյին» 0։1 հաշվով, սակայն առաջին խաղում հաղթել էր 3։1 հաշվով։

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղ

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 1։0 (առաջին խաղ՝ 1։3)

Միսլավ Օրշիչ, 65, 11մ

Հեռացում՝ Թոմաս Դիլեյնի («Սեւիլիա»), 90+1, երկրորդ դեղին քարտ

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 0։3, (առաջին խաղ՝ 1։2)

Յոակիմ Մեհլե, 40, Ռուսլան Մալինովսկի, 66, 69

«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) - «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա)՝ 1։3 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2։2)  

Մարտին Սուբիմենդի, 65 - Վիլի Օրբան, 39, Անդրե Սիլվա, 59, Էմիլ Ֆորսբերգ, 89, 11մ

Չիրացրած 11մ՝ Անդրե Սիլվա («ՌԲ Լայպցիգ»), 39

«Լացիո» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 2։2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։2)

Չիրո Իմոբիլե, 19, Դանիլո Կատալդի, 90+4 - Մեհդի Տարեմի, 31, 11մ, Անդրես Ուրիբե, 68

 «Նապոլի» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 00։00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 1։1)

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 00։00, (առաջին խաղ՝ 4։2)

«Բրագա» (Պորտուգալիա) - «Շերիֆ» (Մոլդովա)՝ 00։00, (առաջին խաղ՝ 0։2)

«Բետիս» (Իսպանիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 00։00, (առաջին խաղ՝ 3։2)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։