UFC․ Արման Ծառուկյանը հրաժարվել է մենամարտել Իսլամ Մախաչեւի հետ

12:01   24 փետրվարի, 2022

Խառը մենամարտերի UFC թեթեւ քաշային կարգում 13-րդ համար, ռուսաստանցի Արման Ծառուկյանը հրաժարվել է մենամարտել ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ։ Առաջարկը եղել է հնարավոր մենամարտից մի քանի օր առաջ։

«Ինձ առաջարկեցին մենամարտել Իսլամ Մախաչեւի հետ։ Ես հրաժարվեցի։ Այդպիսի մենամարտի պատրաստվելու համար ինձ ավելի շատ ժամանակ է պետք։ Կարծում եմ՝ ապագայում մենք դեռ կհանդիպենք»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

Արման Ծառուկյանը փետրվարի 26-ին Լաս Վեգասում անցկացվելիք UFC Fight Night մրցաշարում կմենամարտի իսպանացի Խոել Ալվարեսի հետ։

Իսլամ Մախաչեւի մրցակիցը Լաս Վեգասում պետք է լիներ ամերիկացի Բենեիլ Դարիուշը, սակայն նա վնասվածք է ստացել։ Այժմ Մախաչեւը միջանկյալ մենամարտ կանցկացնի ամերիկացի Բոբի Գրինի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։