14:17 23 փետրվարի, 2022Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն եւ նրա օգնական Նունու Սանտուշը ոչ մարզական վարքի համար որակազրկվել են Իտալիայի առաջնության երկու խաղով, հաղորդում է Il Tempo-ն։ Ֆիզպատրաստության մարզիչ Ստեֆանո Ռապետին որակազրկվել է մեկ խաղով, իսկ ակումբի մարզական տնօրեն Տիագու Պինտուն՝ մինչեւ մարտի 8-ը։
Մոուրինյոն բաց կթողնի «Սպեցիայի» եւ «Ատալանտայի» դեմ հաջորդ երկու տուրերի հանդիպումները։
«Վերոնայի» դեմ Իտալիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպման (2։2) ավելացված ժամանակում Մոուրինյոն կարմիր քարտ էր ստացել մրցավարությունից դժգոհելու համար։ Մոուրինյոն թուրինցի մրցավար Լուկա Պայրետոյի հասցեին բղավել էր, թե ««Յուվենտուսն» է գործուղել նրան՝ ակնարկելով նրա կողմնակալ լինելը»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.