ՉԼ․ Վլահովիչի գոլը 32-րդ վայրկյանին, «Յուվենտուսն» ու «Չելսին» հաղթում են առաջին խաղակեսերից հետո (ֆոտո, վիդեո)

00:46   23 փետրվարի, 2022

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում փետրվարի 22-ին շարունակվում են 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները։

Թուրինի «Յուվենտուսն» Իսպանիայում հյուրընկալվել է «Վիլյառեալին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 1։0 հաշվով։ Չեմպիոնների լիգայում նորամուտը արագ գոլով նշեց իտալական թիմի նորեկ, 22-ամյա սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը, որը մրցակցի դարպասը գրավեց 32-րդ վայրկյանին։ Սեփական կիսադաշտից գոլային փոխանցում կատարեց բրազիլացի պաշտպան Դանիլոն։ 

Չեմպիոնների լիգայում առաջին հանդիպումն անցկացնող ֆուտբոլիստի համար սա ամենաարագ գոլն է մրցաշարի պատմության մեջ։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Անդրեաս Մյոլերին, որը 1995 թվականին Դորտմունդի «Բորուսիայի» կազմում գրավել է «Յուվենտուսի» դարպասը 37-րդ վայրկյանին։

Անգլիական «Չելսին» Լոնդոնում ընդունել է ֆրանսիական «Լիլին» եւ նույնպես հաղթում է նվազագույն հաշվով։ 8-րդ րոպեին աչքի ընկավ գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը։

Ընդմիջում է։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ առաջին խաղ

«Չելսի» (Անգլիա) - «Լիլ» (Ֆրանսիա)՝ 1։0 (առաջին խաղակես)

Կայ Հավերց, 8

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0։1 (առաջին խաղակես)

Դուշան Վլահովիչ, 1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։