Հայաստանի հավաքականը մեկնել է Իրան

12:50   22 փետրվարի, 2022

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Իրանում կմասնակցի միջազգային մրցաշարի:

Հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ Թեհրան են մեկնել Ռուդիկ Մկրտչյանը (55կգ), Նորայր Հախոյանը (55կգ), Արմեն Մելիքյանը (63 կգ), Հրաչյա Պողոսյանը (63կգ), Սերյոժա Բեռնեցյանը (72կգ), Էմիլ Ավետիսյանը (77կգ), Էրիկ Էլոյանը (82կգ), Կարեն Խաչատրյանը (87կգ) և Դավիթ Օվասապյանը (130կգ), հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:

Մարզիչներից թիմի հետ մեկնել են նաև Սամվել Գևորգյանն ու Արսեն Մակվեցյանը:

Մրցաշարը կանցկացվի փետրվարի 23-25-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։