Կամիլա Վալիեւա. Իմ առաջին Խաղերը վերջապես ավարտվեցին

16:50   21 փետրվարի, 2022

15-ամյա ռուսաստանցի գեղասահորդուհի Կամիլա Վալիեւան Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում դոպինգային սկանդալից հետո առաջին անգամ հրապարակում է արել Ինստագրամում։

«Իմ առաջին Խաղերը վերջապես ավարտվեցին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մարզիչներիս՝ Էտերի Տուտբերիձեին, Սերգեյ Դուդակովին եւ Դանիիլ Գլեյխանգաուզին, որոնք ինձ տարան մարզիկի կյանքում կարեւորագույն իրադարձությանը։

Դուք բացարձակ վարպետներ եք ձեր գործում։ Մարզելուց բացի, դուք սովորեցնում եք հաղթահարել ինքդ քեզ, եւ դա օգնում է նաեւ կյանքում։ Ձեզ հետ ես ինձ զգում եմ պաշտպանված եւ ի զորու հաղթահարելու բոլոր փորձությունները։ Շնորհակալ եմ, որ ինձ օգնում եք լինել ուժեղ»,- գրել է Վալիեւան։

Պեկինում Կամիլա Վալիեւան Ռուսաստանի հավաքականի կազմում դարձավ թիմային չեմպիոն, սակայն պարգեւատրության արարողությունը չանցկացվեց, քանի որ մրցումից հետո հայտնի դարձավ, որ մարզուհու դեկտեմբերյան դոպինգ թեստը դրական է եղել։ Մարզական վճռաբեկ դատարանը թույլատրեց Վալիեւային մասնակցել մենասահքի մրցմանը։ Նա գրավեց չորրորդ տեղը։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։